ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ 2021

 

Հանրակրթական ամենամյա բնագիտության և տեխնիկական ստուգատեսը ՏՀՏ , տեխնոլոգիական արտադրության միջոցների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 8-րդ ստուգատեսը տարբերվում է նախորդ տարներիների կազմակերպածից: Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել ՏՀՏ, տեխնոլոգիական արտադրության որևէ նոր ուսումնական գործիքի, այդ գործիքի ուսումնական կիրառությունը ներկայացնել այլոց՝ վարպետության դասերի, (տեսա)ուղեցույցների, մեթոդական մշակումների միջոցով:  Ստուգատեսին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։



Նպատակը
Բնագիտության և տեխնիկական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակն է հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական փորձի ներկայացումն ու տարածումը, բնագիտական, մաթեմատիկական, էկոլոգիայի  և ինժեներատեխնիկական գիտությունների ուսուցման նոր կազմակերպման մեթոդների ամփոփումը։ Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մասնակիցներ

Կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, ընտանեկան դպրոցներ, Երևանի, մարզերի ուսումնական հաստատությունների սովորողներ, անհատներ, այլք։

  1. Լաբորատոր նոր փորձերի նախագիծ և արդյունքներ
  2. Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ, ռոբոտները առօրյայում
  3. Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  4. Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
  5. Բնագիտության, մաթեմատիկայի, էկոլոգիայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված),
  6. Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  7. ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառում
  8. Բնագիտություն ուսուցման  միջավայրերի ներկայացում
  9. Բնագիտությունն ու տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում
  10. Սովորող-սովորեցնող նախագիծը  մաթեմատիկայի, բնատեխնիկական  առարկաններում
  11. Համագործակցային նախագծեր
  12. Արտադրական ուսուցման նախագծեր

Աշխատակարգը՝

Դեկտեմբերի 30-հունվարի 7
Ստուգատեսի գովազդի, հայտարարության տարածում, ստուգատեսային մեդիաբացիկների, պատկերանշանների մրցույթ-շքերթ, գործընկեր դպրոցներին ստուգատեսային շնորհավորանք-հրավերների փոխանցում:
Մինչև հունվարի 7-ը ուղարկեք ձեր աշխատանքները՝ լրացնելով հայտաձևը։

Հունվարի 8- հունվար 25

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից հետևելով անվանակարգերի պահանջներին ։

Մինչև հունվարի 25-ը ուղարկեք ձեր աշխատանքները՝ լրացնելով հայտաձևը

Հունվարի 29,30՝ ստուգատեսային տոն-ղափամա:

Ստուգատեսին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով։

Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում (հասցե՝ Բաբաջանյան 25 )։

Կազմակերպիչ՝          Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից՝      ՀՀ   Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Պաշտոնական կայք`  hakobhakobyan.mskh.am
Համակարգող՝ Սյուզի Հակոբյան

Դպրոցի պատասխանատուներ՝
Գրետա Բակունց-Արևմտյան դպրոց -պարտեզ [email protected]
Իվետա Ջանազյան-Արևելյան դպրոց-պարտեզ [email protected]
Գոհար Սմբատյան-Հարավային դպրոց-պարտեզ [email protected]
Անի Միրզոյան-Հյուսիսային դպրոց [email protected]
 Նունե Թեմուրյան-Միջին դպրոց [email protected]
Գոհար Իսկանդարյան-Ավագ դպրոց [email protected]
Նելլի Գեղամյան-Քոլեջ  [email protected]

Լուսաբանման պատասխանատուներ՝
Ճամբարական ջոկատներ

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>