Ֆլեշմոբի անցկացման կարգ

Ամենամսյա ֆլեշմոբ բնագիտությունից։
Յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը կրթահամալիրում կազմակերպվում է բաց (կարող է մասնակցել ցանկացած մարդ) ֆլեշմոբ բնագիտությունից։Առաջադրանքները չորս մակարդակի են՝ ըստ առաջադրված հարցերի բարդության: Յուրաքանչյուր մակարդակում առաջարկվում է տասը հարց։
Ուրբաթ օրը ՝ ժամը 19:00 առաջադրանքները հրապարակվում են կրթահամալիրի կայքում՝ mskh.am, ենթակայքերում։ Մասնակիցն ինքն է ընտրում առաջադրանքի տարբերակը: Մի մասնակիցը կարող է տարբեր մակարդակի առաջադրանքներ կատարել: Մասնակիցները պատասխանները պետք է ուղարկեն նույն օրը, մինչև ժամը 24:00:
Առաջադրանքների համար խնդիրները ընտրում են.
• առաջին մակարդակի համար՝ կրտսեր դպրոցի 5_6_ րդ դասարանների բնագիտության դասավանդողը
• երկրորդ մակարդակի համար՝ կրթահամալիրի դպրոցների 6-7րդ դասարաններում ֆիզիկա, քիմիա, աշխարհագրության, կենսաբանության դասավանդողները
• երրորդ մակարդակի համար՝ կրթահամալիրի դպրոցների 8_9-րդ դասարաններում նշված առականեր դասավանդողները
• չորրորդ մակարդակի համար կրթահամալիրի դպրոցների 9-12-րդ դասարաններում նշված առարկաներ դասավանդողները
Կազմված առաջադրանքները ուղարկվում են կազմակերպչի էլեկտրոնային փոստերին՝ մինչև ընթացիկ ամսվա 15-ը, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առանձին առաջադրանքների առցանց քննարկում: Արդեն ընտրված խնդիրները խմբագրում է հայերենի մասնագետի հետ և կազմում առաջադրանքների առցանց թերթիկները:
Ստացված պատասխանները գրանցում է ծրագիրը, վերջիններս կազմակերպչի կողմից ուղարկվում են առաջադրանքներ կազմող դասավանդողին՝ ստուգելու համար։
Ստուգված պատասխաններն ուղարկում են ֆլեշմոբի կազմակերպիչ-պատասխանատուին:
Յուրաքանչյուր ֆլեշմոբից հետո կատարվում է արդյունքների վերլուծություն և վերջիններիս հրապարակում Հակոբ Հակոբյան բնագիտական կայքում ։

You need to enable cookies in your web browser before you can post a comment. After enabling cookies, please reload/refresh this page before continuing. Thank you.

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>