Հակոբ Հակոբյան գիտնական ֆիզիկոսը սրանից 32 տարի առաջ թողեց հետազոտական լաբորատորիան ու իրեն բնորոշ հաստատակամությամբ մտավ հանրակրթական դպրոց: 1988թ., երբ կազմավորվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, շնորհակալ եմ, Հակոբն ընդունեց իմ առաջարկը և կարողացավ իրեն հարազատ թիվ 112 դպրոցից տեղափոխվել կրթահամալիր, ձևավորել բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնը` որպես ուսումնահետազոտական աշխատանքների դինամիկ փոխվող արդիականացնող միջավայր, տարատեսակ և տարատարիք սովորողների ամենագրավիչ անկյուններից մեկը