Բաց հավաք, 2024թ․ հոկտեմբերի 22-23, Մայր դպրոց՝ Բաբաջանյան պ․ 25
Հավաքի նպատակն է շահագրգիռ մարդկանց ներկայացնել ԲՏՃՄ ուսումնական բնագավառի կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ հեղինակային մոտեցումներ, հնարավորություն տալ ծանոթանալու այլ դպրոցներում այս ուսումնական բնագավառի, կամ առանձին բաղադրիչների, կազմակերպմանը։
Հավաքը երկօրյա է, որպեսզի մասնակիցը կարողանա ընտրել իրեն հարմար օրը։ Մասնակցել ցանկացողը լրացնում է հայտ։ Գիշերեկացի կարիք ունեցողները կօգտվեն կրթահամալիրի կացարաններից։
Հավաքի բովանդակությունը․
- բնագիտական փորձերը տարրական դպրոցում, զեկուցումը տեղադրվում է կրթահամալիրի բնագետների մասնախմբի բլոգում՝ hakobhakobyan.mskh.am
- բնագիտական փորձերը 5-6-րդ դասարաններում՝ ֆիզիկական միջավայրում, հոկտեմբերի 22-ին աչևելյան դպրոց պարտեզում, հոկտեմբերի 23-ին արևմտյան դպրոց պարտեզում
- ֆիզիկայի ուսուցումը փորձի հիման վրա՝ ֆիզիկայի լաբորատորիաներ,
- քիմիայի ուսուցումը փորձի հիման վրա՝ քիմիայի լաբորատորիաներ
- կենսաբանության ուսուցումը փորձի հիման վրա՝ կենսաբանության լաբորատարիա
- հետազոտական ավագ դպրոց վարժարանի սովորողների հետազոտական աշխատանքները, զեկուցումը տեղադրվում կրթահամալիրի բնագետների մասնախմբի բլոգում՝ hakobhakobyan.mskh.am
- աշխատանք ինժեներատեխնիկական կենտրոնում
- աշխատանք սարքաշինության լաբորատորիայում
- կենդանցում հին սարքերի՝ ուսումնական սարքաշինություն
- մաթեմատիկա առանց բանաձևերի՝ ֆիզիկական պայմաններում։
Օրվա աշխատակարգ
- մասնակիցների ընդունում, գրանցում, խմբերի բաժանում մինչև 9։30
- շրջայց կրթահամալիրի մայր դպրոցում 9։30-10։15
- աշխատանք խմբերով 10։30-12։00
- ընդմիջում 12։15-12։45, միջին դպրոցի խոհանոց
- ներկայանում են հյուրերը 13։00-14։30 ծրագրավորման լաբորատորիա
- մտքերի փոխանակում, օրվա ամփոփում 14։30-15։00 ծրագրավորման լաբորատորիա
Հրավիրվածներ
ՀՀ ԿԳՄՍՆ, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան
ԿԶՆԱԿ, տնօրեն Արտաշես Թորոսյան
ԿՏԱԿ, տնօրեն Արտակ Պողոսյան
ՍթեմԱր աշխատակիցներ
Գագարին կլաստերի դպրոցներ
ՀՀ Վայոց ձորի դպրոցներ
Ինժեներական քաղաքից գործընկերներ
Իջևանի վարժարան
Աչաջուրի դպրոց
Հանրապետության դպրոցներ, դասավանդողներ, սովորողներ՝ սոցցանցերով։
Անհատական հրավերներ։
Գրել պատասխան