Նոյեմբերի 6-ին, ժամը՝ 14։30, ֆիզիկայի լաբորատորիա
Պատասխանատուները ներկայացրեցին ատաջադրանքները; Քննարվեցին, արվեցին առաջարկություններ։
Առաջին մակարդակը ներկայացրեց Անժելա Բլեյանը, երկրորդ մակարդակը Գոհար Հովհաննիսյանը, երրորդ մակարդակը՝ Գայանե Մխիթարյանը, չորրորդ մակարդակը՝ Վեներա Խառատյանը։
Նոյեմբերի 13-ին ժամը՝ 14։30, ֆիզիկայի լաբորատորիա
«Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներին առաջարկվող փորձեր
Ներկայացրեցին Աննա Թամրազյանը, Շուշան Ալեքսանյանը, Անժելա Բլեյանը, Իվետա Ջանազյանը, Գոհար Հովհաննիսյանը; Փորձերի, քննարկման արդյունքում ընտրվեցին առաջարկվող փորձերը։
Նոյեմբերի 20, ժամը՝ 14։30, ֆիզիկայի լաբորատորիա․ ԲՏՃՄ բաց հավաքի ամփոփում, առաջարկություններ, վերլուծություններ, բնագիտությունից դասվարների մասնագիտական զարգացման ծրագիր։
Հավաքի մասնակիցները ներկայացրեցին դասվարների հետ աշխատանքը հավաքի ընթացքում, դասվարների կարծիքները։ Քննարկումների արդյունքում ստեղծվեց այսպիսի նախագիծ, որն ուղարկվեց մանկավարժության կենտրոնի, դասվարների մասնախմբի ղեկավարներին։
Դասվարի բնագիտական կարողունակությունը զարգացնող աշխատանք
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց պարտեզների ուսումնական պլանով բնագիտությունը «Իմացունի հրճվանք» ծրագրում մասնակցում է «Ես և շրջակա աշխարհը» բաղադրիչով։
Առաջարկվող աշխատանքը ուղղված է դասվարի մոտ բնագիտական տեղեկատվութան ընդլայնելուն, փարձարարական կարողությունները զարգացնելուն,փորձի արդյունքից վարկած առաջադրելուն, առաջադրված վարկածը հիմնավորելու համար այլ փորձեր առաջարկելուն, փորձից ստացված արդյունքը մեկնաբալուն։
Աշխատանքային գործիքներ են․
- «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողին առաջարկվող ամենամսյա փորձերը
- Բնագիտության ֆլեշմոբի առաջին մակարադակի առաջադրանքները
- Կրթահամալիրի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում փորձեր կատարելը
- Ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսին մասնակցելը
- Ինքնաշեն սարքեր ստեղծելը
- Թարգմանական աշխատանքը։
«Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողին առաջարկվող ամենամսյա փորձեր
Կրթահամալիրի բնագետների մասնախումբը, դպրոց պարտեզներում «Բնագիտություն» դասավանդողների առաջարկությամբ, ամեն ամիս չորս բնագիտական փորձ է երաշխավորում «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներին։ Դասվարը իր խմբի սովորողներին փոխացում է արդ փորձերը, հավաքում սովորողների ներկայացրած ֆիլմերը, տեղադրում իր դասարանի բլոգում, հաջորդ ամսվա սկզբին ուղարկում տվյալ դպրոց պարտեզում «Բնագիտություն» դասավանդողին։
Առաջարկվում է, որ դասվարը դպրոց պարտեզի բնագիտության լաբորատորիայում կամ տանը ինքը նույնպես կատարի այդ փորձերը և մեկնաբանի յուրաքանչյուր փորձի արդյունքը; Արած փորձերը՝ մեկնաբանություններով տեղադրի իր բլոգում։
Բնագիտության ֆլեշմոբի առաջին մակարադակի առաջադրանքները
Դասվարը կատարում է բնագիտության ամենամսյա ֆլեշմոբի առաջաին մակարդակի առաջադրանքը, այդ թվում փորձերը։ Առաջադրանիք պատասխանը և փորձերի մեկնաբանությունը քննարկում է իր դպրոց պարտեզում «Բնագիտություն» դասավանդողօ հետ։ Ֆլեշմոբի առաջադրանքի պատասխանները տեղադրում է իր բլոգում;
Կրթահամալիրի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում փորձեր կատարելը։
Ամիսը մեկ անգամ բոլոր դասվարները նախօրոք ընտրված փորձեր են կատարում կրթահամալիրի ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում, մասնագետներին տալիս հարցեր, ստանում պատասխաններ։ Կատարած փորձերի մասին նյութը դասվարը տեղադրում է իր բլոգում։
Ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսին մասնակցելը
Դասվարը․
- տեխնիկական օգնություն է ցուցյց տալիս ովորողին, որ նա կարողանա ներկայացնել իր աշխատանքը;
- իր սովորողներ հետ ներկայացնում է դասարանում ունեցած ուսումնական գործիքները, ուսումնական գործիքների կիրառութունը դասապրոցեսում, աճեցրած և խնամած բույսը, կենդանին
- կարող է ներկայացնել իր կատարծ փորձերը, ինքնաշեն սարքերը, թարգմանությունները
Ինքնաշեն սարքեր ստեղծելը
Ինքնաշեն սարքեր ստեղծել կարևոր բաղադրիչ է բնագիտությամբ զբաղվող յուրաքանչյուր համար; Դրանք կարող են լինել սարքեր, որոնք օգտագործվեն փորձեր անելի, բույսեր և կենդանիներ խնամելիս;
Թարգմանական աշխատանքը
Բնական երևույթների, բույսերի, կենդանիների մասին հանրամատչելի նյութեր թարգմանելը օգնում են դասվարին կատարելագործելմ իր լեզվական՝ մայրենի և օտար, կարողությունները, ծանոթանալ նյութին, հարմար լինելու դեպքում ընդգրկել ուսումնական պրոցես;
Նոյեմբերի 27, ժամը՝ 14։30, սարքաշինության և ծրագրավորման լաբորատորիա
Կրթահամլիրը գնել էր թվային չափիչ սարքեր՝ քամու արագությունը որոշող, լուսավորվածության աստիճանը որոշող, ձայնի բարձրությունը որոշող։ Գնել Հարությունյանը ներկայացրեց սարքերը։ Որոշվեց Գայանե Մխիթարյանին, Նունե Թեմուրյանին և Գոհար Իսկանդարյանին տալ մեկական սարք, որպեսզի ծանոթանան սարքի հնարավորություններին և առաջարկություններ ներկայացնեն ուսումնական պրոցեսում օգտագործելու համար։
Գրել պատասխան