Անվանակարգերի պարզաբանումներ

Լաբորատոր փորձերի նախագիծ և արդյունքներ

Ներկայցվում են սովորողների կամ սովորողների խմբի կողմից իրականացրած լաբորատոր փորձերը: Աշխատանքում պետք է նկարագրված ու պահպանված լինեն տվյալ փորձի անվտանգության կանոնները, ներկայցված լինի ակնկալվող արդյունքը, իսկ տեսանյութը պետք է ուղեկցվի  փորձի ընթացքի նկարգրությամբ: Առավել բարձր կգնահատվեն այն աշխատանքները, որոնք կյաքում, կենցաղում տեսանելի և օգտակար են: Այս անվանակարգում կարող են ներկայացվել նաև ընտանեկան նախագծեր՝ սովորողների ծնողների մասնակցությամբ:

Ինժեներատեխնիկական նախագծեր և մոդելներ

Այս անվանակարգում ներկայացվում են անհատական, խմբային նախագծեր, դրանց մասին պատմող տեսանյութեր, նկարաշարեր։ Կարող են ներկայացվել լեգո-նախագծեր, գծագրեր, տարբեր առարկաների՝ ռոբոտներ, ինքնաթիռներ, թռչող և խոսող, քայլող և երգող տարբեր սարքերի բարդ մոդելավորումներ, միջավայրի ձևավորման նոր ու ինքնատիպ մոդելագրումներ, հին սարքավորումների օգտագործման նոր և հետաքրքիր տարբերակներ։

Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում

Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծած գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում: Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները: Այս անվանակարգում ընդունելի են նաև այն նախագծերը, որոնք ներկայցնում են արդեն իսկ հայտնի գործիքների նորովի կիրառություն:

Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն:

Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական դպրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը:

Իմ ստեղծած ռոբոտը

Այս անվանակարգում ներկայացվում են ինչպես արդեն պատրաստի ռոբոտներ, այլ նաև ռոբոտների նախագծեր: Կարող են ներկայացվել ինչպես առանձին ռոբոտների մակետներ, այնպես էլ պատրաստի ռոբոտների վրա կատարված ծրագրային նորարարությունները:

Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի դասավանդման փորձ (մանկավարժական հոդված), մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում

Այս անվանակարգում ներկայանում են դասավանդողները՝ ամփոփելով իրենց մեկ տարվա գործունեությունը՝ շուրջտարյա իրականացրած նախագծերի ամփոփման տեսքով; Աշխատանքները ներկայացվում են մանկավարժական հոդվածի տեսքով: Այս անվանակարգում ընդունելի են նաև կատարված թարգամանությունները, որոնք, որպես ուղեցույց, օգտագործվում են ուսումնական դպրոցեսի կազմակերպման ժամանակ:
Ներկայացվող թարգմանությունը  նյութը պետք է վերաբերի բնագիտության ուսուցմանը կամ տեխնիկական ստեղծագործությանը, նյութը պետք է լինի ուսուցչի, ուսուցիչների խմբի, դպրոցի կողմից գործնականում կիրառվող առաջավոր փորձի, մեթոդի ներկայացում

ՎԵԲ ծրագրավորման լեզուների կիրառումը դպրոցում

Ներկայացվում են սովորողների կամ դասավանդողների կողմից օգտագործվող ծրագրերը, որոնց կիրառելի են տարբեր դասընթացների ժամանակ: Աշխատանքը պետք է ներառի ինչպես ծրագիրը յուրացնելու բաղադրիչ, այնպես էլ ներկայացվի տվյալ ծրագրի կիրառման արդյունավետությունը

Դպրոցը  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա

Դասավանդողները սովորողների խմբի հետ ներայացնում են աստեղծված միջավայրը, որտեղ կազմակերպվում են բնագիտության և տեխնիական ստեղծագործության դասընթացները: Կարող են ներկայացվել կրթահամալիրում գործող լաբորատորիաները, արտադրամասերը, ջերմոցները, ուսումնական ագարակը: Այս անվանակարգում կարող են ներկայացվել նաև կրթահամալիրից դուրս գործող լաբորատորիաները, թանգարանները և այլ ուսումնական միջավայրերը:

Տիեզերքի իմացումի հրճվանք

Ստուգատեսային ճամբարի ողջ  ընթացքում գործելու են աստղացուցարանն ու օրբիտարիումը, որոնց շնորհիվ նախագծային խումբը «սովորող-սովորոցնող» նախագծի շրջանակներում կտրսեր տարիքի սովորողներին մատցվող դասերի շնորհիվ կամփոփի «Տիեզերք» նախագիծը՝ ամողջացնելով ուսումնական փաթեթները::

Բնագիատեխնիական բաց պարապմունքների փաթեթ, սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում

Սովորողների խումբերը ներկայացնում են իրականացված բաց դասերի փաթեթներովորտեղ ներառված են կրտսեր տարիքի սովորողների համար կազմակերպված դասերի ամփոփիչ արդյունքները: