Բնագիտա-տեխնիկական ամենամյա երրորդ ստուգատես 2016

«Մ2013-09-06-645խիթար Սեբաստացի» կրթահամալիր

Աջակից՝                                ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝                    Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք`                      hakobhakobyan.mskh.am

 

 

Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Անվանակարգերը

  • Լաբորատոր նոր փորձեր և արդյունքներ
  • Նորարարական նախագծեր և մոդելներ
  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
  • Ռոբոտներն առօրյայում
  • Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, դասավանդման փորձ (մանկավարժական հոդված)
  • Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում

Ստուգատեսի նյութերը կարող են լինել համակարգչային 3D մոդելով ներկայացված նախագծեր, փոքր ու մեծ գյուտեր, ուսումնասիրություններ, գծագրեր, լուծումներ, բնագիտության ուսուցման մեթոդական մշակումներ (հոդվածներ), այդ ոլորտում այլոց փորձի ներկայացում։

Հունվարի 18-ից փետրվարի 12-ը՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում, մրցութային նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում: Ընդունվում են բնագիտատեխնիկական երկրորդ ստուգատեսից` 2015թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութեր: Ստուգատեսի ցուցադրությունը կազմակերպվում է կրթահամալիրի «Հակոբ Հակոբյան» բնագիտության և տեխնիկայի կենտրոնում։

Ստուգատեսի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։

Կրթահամալիրը ապահովում է արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունը :

Փետրվարի  6-ին՝ ղափամայի ծես, ստուգատեսի մեկնարկ

Փետրվարի 8-19՝ բաց պարապմունքներ, ներկայացումներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, առաջնություններ, ուսումնական տոնավաճառ, վարպետության դասեր, որ վարում են գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ:

Փետրվարի 12-ից փետրվարի 19-ը` մրցութային հանձնաժողովի աշխատանք։

Փետրվարի  26ին՝ տոնական մեդիաուրբաթ, արդյունքների ամփոփում։

Մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթափոխանակումների կացարանից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>