Գարնանային ճամբարն ավարտվեց

Բնագիտության մասնախումբը 2024թ․ գանանային ճամբարում, մարտի 25-29

Նախատեսված էր բնագիտական լաբորատորիաները սրբել, կարգի բերել։ Դասավանդողներից ամեն մեկը իր լաբորատորիայում արել է այդ աշխատանքը;

Բովանդակայնի աշխատանքը միտված էր «Փորձարարական կարողություններ» մոդուլի ստեղծմանը։ Մարտի 25-ի քննարկումը պարտիզապուրակային աշխատանքների կարողություններն էին՝ բույսերի բազմացում, խնամք։ Դասավանդողները ներկայացրեցին իրենց փորձը։ Յուրաքանչյուր սենյակ ինքնին ջերմոց է, և այդ ջերմոցների հնարավորությունները պետք է օգտագործել ամբողջ տարին։ Գայանե Մխիթարյանը և Հասմիկ Ուզունյանը ներկայացրեցին ձմեռային ճամբարի ժամանակ ցանած պղպեղի սածիլները; Օգնենք, հետևենք, որ դպրոց պարտեզի յուրաքանչյուր սենյակ դառնա ծաղկանոց, ջերմոց։

Մարտի 26-ի պարապմունքը սարքաշինության նոր լաբորատորիայում էր։ Դասավանդողները ծանոթացան սարքերին, գործիքներին։ Արման Ենգիբարյանը նախատեսել էր ֆիզիկայի լաբորատորիայի համար նոր սարք ստեղծել։ Իվետա Ջանազյանը արագ սովորոց օգտագործել մետաղ կտրող հաստոցը, Գոհաև Իսկանդարյանը դարձել էր եռակցողի օգնական; Սարքը չավարտեցինք, բայց Արմանը խոստացավ գործը ավարտին հասցնել;

Մարտի 27-ին պարապմունքը քիմիայի լաբորատորիայում էր։ Փորձեր կատարելու և ծանոթանալու նպատակով Վարսենիկ Գրիգորյանը հրավիրել էր իր համակուրսեցի 12 ամյա Ալեք Մանվելյանին։ Ալեք ցույց տվեց, թե ցանության դեպքում որքան բան կարելի սովորոել և իմանալ՝ դպրոցից դուրս։ Նա Մանկավարժական համալսարանում մասնակցում է երրորդ կուրսեցիների քիմիայի պարապմունքներին;

Մարտի 28-ին պարապմունքը ինժեներատեխնիկական կենտրոնում էր։ Թեման ընտրել էինք էլեկտրական չափիչ սարքեր, շղթաներ։ Մասնակիցները գործնականում ծանոթացան համակցված շափիչ սարքին։ Թեման նախատեսված էր երկու պարապմունքի համար, սակայն ճամբարի աշխատակարգում կատարված փոփոխության պատճառով պարապմունքի մի մասը հետաձգվեց։

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>