Բնագետների մասնախումբը հունիսի 17-21-ին

Մինչև ընդմիջումը աշխատում են իրենց լաբորատորիաներում՝ սարքերի ստուգում, պահեստավորում, փչացած սարքերի նորոգում։ Նաև լրամշակում են դասընթացների ծրագրերը։ Ծրագրերի քննարկումը կանենք հեռավար։

Ընդմիջումից հետո՝ ժամը 13։00-14։00 զարգացնում ենք փորձարարական կարողությունները։

Հունիսի 17, ինժեներատեխնիկական կենտրոն։ Գործիքներ՝ պտուտակահան, հարթաշուրթ, էլեկտրական ունիվերսալ չափիչ սարք, զոդիչ, մեկուսիչ։ Պարապմունքը կազմակերպում են Գնել Հարությունյանը և Արմինե Մանուկյանը։

Հունիսի 18, ֆիզիկայի լաբորատորիա։ Մասնակիցները իրենց հետ բերում են հեռավորություն չափելու տարբեր գործիքներ; Առաջադրանքները և դրանց արդյունքը տեղադրում են իրենց բլոգներում։

Չափումներ։ Ի՞նչ է չափումը, չափելու արդյունքը;

Հեռավորություն։ Հեռավորություն չափելու միավորներ, կարող են օգտվել համացանցից; Ինչո՞ւ են օագտագործում չափելու տարբեր միավորներ; Չափմելու գործիքներ;

ա) չափել տրված հատվածի երկարությունը դեցիմետրական քանոնով,

բ) չափել նույն հատվածի երկարությունը սանտիմետրական քանոնով,

գ) չափել նույն հատվածի երկարությունը միլիմետրական քանոնով,

դ) չափել նուն հատվածի երկարությունը 0-ն չապարունակող, կոտրված, քանոնով;

ե) ընտրելով հարմար գործիք՝ չափել և կառուցել սենյակի հատակագիծը։

զ) իրավիճակի օրինակ, երբ չափելիս մեկ մետրի ճշտությունը բավական է;

է) իրավիճակի օրինակ, երբ չափելիս մեկ դեցիմետրի ճշտությունը բավական է,

ը) իրավիճակի օրինակ, երբ անհրաժեշտ է միլիմետրի ճշտությունը,

թ) չափել անկանոն պատկերի եզրագծի երկարությունը

ժ) չափել անկանոն պատկերի եզրագծի երկարությունը, եթե նշագծված քանոնից թույլատրվում է օգտվել մեկ անգամ

ժա) չափել կոր գծի հատվածի երկարությունը։

Հունիսի 19, ֆիզիկայի լաբորատորիա

Մակերես, մակերեսի չափման միավորներ, առնչություններ տարբեր միավորների միջև;

Պտկերի մակերեսի չափելը;

Պարզ պատկերների՝ ուղղանկյուն, եռանկյուն մակերեսները հաշվելը։

Անկանոն պատկերի մակերեսը որոշելը։

Հոկտեմբերի 20,

Դասավամդողները աշխատում են փոքր խմբերով՝ իրենց հարմար վայրում, դասընթացների ծրագրերի վրա;

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>