ԲՏՃՄ ուսումնական բնագավառը կրթահամալիրում, բաց հավաք

Հավաքը նախատեսված էր  կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ հոկտեմբերի 22-23-ին։

Հավաքի նպատակն էր շահագրգիռ մարդկանց ներկայացնել ԲՏՃՄ ուսումնական բնագավառի կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ հեղինակային մոտեցումներ, հնարավորություն տալ ծանոթանալու այլ  դպրոցներում այս ուսումնական բնագավառի, կամ առանձին բաղադրիչների, կազմակերպմանը։

Հավաքի մասին հայտարարությունը տեղադրված է եղել կրթահամալիրի կայքում, կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի բլոգում, տարածվել է սոցցանցերով։

Ցավոք, հանրապետության կրթահական համայնքին այնքան էլ չի հետաքրքրում տեղական փորձը։ Հավաքին մասնակցեցին Ծաղկունք գյուղի ֆիզիկայի ուսուցիչը իր հինգ սաների հետ, Գագարին բնակավայրի դպրոցի ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչները, Ավետիսյանների դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը, ԿԶՆԱԿ-ի մասնագետը։

Ստեղծված իրավիճակը ստիպեց ներս նայել՝ իսկ կրթահամլիրում ծանո՞թ են այս ուսումնական բնագավառի կազմակերպմանը; Որոշվեց, որպես շահագրգիռ շերտ դիտարկել դասվարներին։

Մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ առաջին օրը չորս խումբ, որոնցից մեկը հյուրերն էին, երկրորդ օրը՝ երեք։ Որոշված աշխատակարգով մասնակրցները անցան լաբորատորիաներով,

քիմիա 1, Վարսենիկ Գրիգորյան, Էմմա Այվազյան

քիմիա 2, Վեներա Խառատյան, Անի Ժամհարյան

ֆիզիկա 1, Գայանե Մխիթարյան

ֆիզիկա 2, Նունե Թեմուրյան

ինժեներատեխնիկական կենտրոն Գնել Հարությունյան, Տիգրան Հայրապետյան, Արմինե Մանուկյան

սարքաշինության լաբորատորիա Արման Ենգիբարյան

լաբարատոր սարքաշինության բաժին Գոհար Իսկանդարյան․ ինշեներատեխնիկական կենտրոնում նոր բա-ին, որտեղ զբաղվելու են լաբորատոր, կենցաղային սարքեր նորոգելով։

մաթեմատիկան առանց բանաձևերի․ գյուխկոտրուկներ Կարինե Խառատյան

Խմբերը անցան որոշված լաբորատորիաներով և կենտրոններով, իրականացրերցին նախորոք որոշված աշխատանք։ Մասանխմբի մյուս անդամները ուղեկցում էին խմբերին։ Ցավոք, ինձ համար անհասկանալի էր, որ այդ օրերին դպրոց պարտեզներում «Բնագիտություն» դասավանդողներից բացակայում էին՝ ճամփորդության գնալու պատճառով։ Հոկտեմբերի 22-ին Շուշան Ալեքսանյանը Արատեսում էր, հոկտեմբերի 22,23-ին Իվետա Ջանազյանը Գարգառում էր, հոկտեմբերի 22,23-ին Աննա Թամրազյանը Արատեսում էր։

Պարզվեց, որ կրթահամալիրի աշխատողներից ոչ բոլորն են իրար ճանաչում։ Լավ առիթ էր, որ բնագիտական առարկաներ դասավանդողները և դասվարները հանդիպեին։ Երկու օրվա աշխատանքը ցույց տվեց, որ մեր դասվարները կարիք ունեն բնագիտական փորձարարության։ Մանավանդ, որ «Իմացումի հրճվանք» ծրագրով իրենք են սովորողների հետ աշխատողները։

Հոկտեմբերի 22-ին մաթեմատիկայի մասնախումբը կազմակերպեց հանդիպում պրոֆեսոր Համլետ Միքայելյանի հետ։ Կարծում եմ, որ օգտակար հանդիպում էր։ Հարգելի պրոֆեսորը հիմա հետաքրքիր դասընթացներ է վարում՝ «Մաթեմատիկան և արժեհամակարգը», «Մաթեմատիկա և բարոյականություն»։

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>