Բնագետների մասնախումբը դեկտեմբերին
Դեկտեմբերի 4-ի պարապմունքին ներկայացրել են դեկտեմբերի ֆլեշմոբի խնդիրները՝
Առաջին մակարդակ – Իվետա Ջանազյան
Երկրորդ մակարդակ – Գայանե Խաչատրյան
Երրորդ մակարդակ – Վարսենիկ Գրիգորյան
Չորրորդ մակարդակ – Նունե Թեմուրյան
Ներկայացված առաջադրանքները քննարկվեցին, արվեցին դիտարկումներ։
Դեկտեմբերի 11-ի հավաքին Աննա Թամրազյանը, Շուշան Ալեքսանյանը, Անժելա Բլեյանը, Իվետա Ջանազյանը, Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեցին «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողներին առաջարկվող փորձերը։ Փորձերը անելիս արվեցին շտկումներ, առաջարկներ։
Դեկտեմբերի 18-ի պարապմունքին քննարկեցինք բնագիտատեխնիկական ստուգատես 2025-ի բովանդակությունըմ կազմակերպական հարցեր։
Դելտեմբերի 23-ին պարապմունքը արևելյան դպրոց պարտեզի բնագիտության լաբորատորիայում էր։ Պարապմունքը վարում էր Իվետա Ջանազյանը՝ հատակագիծ և քարտեզ թեմայով։
Դեկտեմբերի 24-ին պարապմունքը հյուսիսային դպրոց պարտեզի բնագիտության լաբորատորիայում էր։ Պարապմունքը վարում էր Անժելա Բլեյանը՝ բույսերի բազմացումը կտրոնների միջոցով թեմայով։
Դելտեմբերի 26-ին քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաներում փորձարարական պարապմունք էին անում դասվարներ;
Գրել պատասխան