Հեղինակ՝ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ռոբոտաշինության լաբորատորիայի վարիչ Արմինե Խլոյան
ԽՄԲԱԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Գիտությունը նման է շարժիչի, իսկ մարդու միտքը` այդ շարժիչն աշխատեցնող լծակի: Մենք ձգտում ենք աշակերտներին տալ գիտությունը մարդկությանը ծառայեցնելու առավելագույն հնարավորություն: Ի վերջո, սերունդների խելացի հերթափոխ ապահովելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել և՛ շարժիչը, և՛ դրա աշխատանքը: Տեխնոլոգիաների զարգացումը տալիս է այդ հնարավորությունը:Այս նախագծի շրջանակներում դպրոցականները հնարավորություն ունեն ինտերակտիվ կերպով հետազոտել տեխնիկայի հիմնական հասկացությունները և սովորել կիրառել նորագույն համակարգչային տեխնոլոգիաները տարատեսակ ճարտարագիտական խնդիրների լուծման համար:
Տվյալ գործընթացի ընթացքում զարգանում են այնպիսի անհրաժեշտ հմտություններ, ինչպիսիք են ստեղծագործական միտքը, պրոբլեմի լուծումը, թիմային աշխատանքը և նորարար մտածողությունը: Ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում մասնակիցները հնարավորություն ունեն նախագծելու, հավաքելու և փորձարկելու սեփական սարքերը:Նախաձեռնության նպատակն է աշակերտների մեջ հետաքրքրությունարթնացնել ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ, զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը տեսական գիտելիքը գործնականի վերածելով, ուսումնատենչ և տաղանդավոր հայորդիներին հնարավորություն ընձեռել բացահայտվելու ` խորացնելու, ընդլայնելու իրենց գիտելիքները: Դպրոցական տարիքին հատուկ ոգևորությունը, հետաքրքրությունը, նորը սովորելու և յուրացնելու ներքին պահանջը խթան են ռոբոտաշինության ամուր հիմքեր ստեղծելու համար: Երեխաների միտքը անսպառ է . նախագծվում են նորանոր ռոբոտներ , իրագործվում են նորանոր մտահղացումներ :Վստահաբար, այս երեխաներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ուղղությամբ՝ դառնալով աշխարհի այդ գերկարևոր ոլորտում մեր երկրի մրցակցային առավելության կրողները: ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ռոբոտաշինության լաբորատորիայի հարթակը բաց է նաև այլ դպրոցի աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են ընդգրկվել ռոբոտաշինության խմբակում:
Լաբորատորիայում անցկացվում են հետևյալ մասնագիտական վարժանքները.
- Սխեմաների նախագծում
- Ծրագրավորում / C, C++, LabView,
- NXT ծրագրավորում
- Սենսորների հետ աշխատանք
- Պատկերների Ճանաչում
- Նախագծերի և ժամանակի կառավարում
- Ռոբոտների հավաքում և ծրագրավորում
- պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացում
- Այլ մասնագիտական թեմաներով վարժանքներ
Կապ մեզ հետ
Հասցե՝ Տերյան 105,7-րդ մասնաշենք , Երևան 009, Հայաստան
Հեռ.՝ (+374)52-06-30
Բջջ.՝ (+374) 94-021-300
Էլ.փոստ՝ [email protected]
FB Page: https://www.facebook.com
Գրել պատասխան