Բնագիտա-տեխնիկական ամենամյա չորրորդ ստուգատես 2017

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր


20151003_151349Աջակից՝
                                ՀՀ   ԿԳՆ

Կազմակերպիչ՝                    Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Պաշտոնական կայք`                      hakobhakobyan.mskh.am

Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացում, ամփոփում, խրախուսում, տարածում:

Անվանակարգերը

  • Լաբորատոր նոր փորձեր և արդյունքներ
  • Նորարարական նախագծեր և մոդելներ
  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Ուսուցողական խաղեր` տանը, նախակրթարանում, 1-3-րդ դասարանում
  • Ռոբոտներն առօրյայում
  • Բնագիտության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, դասավանդման փորձ (մանկավարժական հոդված)
  • Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
  • ՎԵԲ ծրագրավորման լեզուներ

Ստուգատեսի նյութերը կարող են լինել համակարգչային 3D մոդելով ներկայացված նախագծեր, փոքր ու մեծ գյուտեր, ուսումնասիրություններ, գծագրեր, լուծումներ, բնագիտության ուսուցման մեթոդական մշակումներ (հոդվածներ), այդ ոլորտում այլոց փորձի ներկայացում։

Հունվարի 9-20՝  անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում, մրցութային նյութերի հրապարակում, լուսաբանում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում: Ընդունվում են բնագիտատեխնիկական երկրորդ ստուգատեսից` 2016թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութեր: Ստուգատեսի ցուցադրությունը կազմակերպվում է կրթահամալիրի «Հակոբ Հակոբյան» բնագիտության և տեխնիկայի կենտրոնում։

Ստուգատեսի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։

Կրթահամալիրը ապահովում է արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունը :

Փետրվարի  4ին՝ ղափամայի ծես

Հունվարի 23-27՝ բաց պարապմունքներ, ներկայացումներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, առաջնություններ, ուսումնական տոնավաճառ, վարպետության դասեր, որ վարում են գիտաշխատողներ, ինժեներներ, ճարտարագետներ:

Հունվարի 20-ից փետրվարի 1-ը` մրցութային հանձնաժողովի աշխատանք։

Փետրվարի  4ին՝ տոնական մեդիաուրբաթ, արդյունքների ամփոփում։

Մասնակիցները կօգտվեն կրթահամալիրի կրթափոխանակումների կացարանից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>