Յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթի օրը կազմակերպվում է բնագիտական առարկաների ֆլեշմոբ: Ֆլեշմոբը կազմակերպվում է հետևյալ տարիքային խմբերի համար՝ 4-6-րդ դասարաններ, 7-9-րդ դասարաններ և 10-12-րդ դասարաններ: 4-6-րդ դասարանների սովորողների համար առաջադրանքները կազմվում են Բնագիտություն առարկայից: 7-9-րդ դասարանցիների համար կազմվում է առաջադրանքների փաթեթ, որի մեջ ներառվում է առաջադրանքներ բոլոր բնագիտական առարկաներից, այդ թվում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն: 10-12-րդ դասարաննների սովորողների համար ֆլեշմոբը կազմակերպվում է ըստ առանձին բնագիտական առարկաների (աշխարհագրություն, կեսաբանություն, ֆիզիկա, քիմիա):
Նշված օրը՝ ժամը՝ 19:00, առաջադրանքները հրապարակվում են կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթկայքերում, բնագիտության ուսումնական կենտրոնի բլոգում: Ֆլեշմոբին կարող է ցանկացած մարդ մասնակցել: Կրթահամալիրում բնագիտական առարկաներ դասավանդողների համար մասնակցելը պարտադիր է: Մասնակիցները պատասխանները պետք է ուղարկեն նույն օրը, մինչև ժամը՝ 22:00:
Ֆլեշմոբի առաջադրանքների կազմման պատասխանատուները տվյալ առարկայի դասավանդողներն են, առանձին դեպքերում մի առարկային երկու և ավելի դասավանդող լինելու դեպքում տվյալ առարկայի պատասխանատուն կարող է փոխվել:
Բնագիտություն-Իվետա Ջանազյան, Անահիտ Եղյան, Շուշան Ալեքսանյան
Աշխարհագրություն— Մարթա Ասատրյան, Էմանուել Ագջոյան
Կենսաբանություն-Անուշ Ասատրյան
Քիմիա-Սուսան Սահակյան, Վեներա Խառատյան
Ֆիզիկա-Հասմիկ Նալբանդյան, Գայանե Մխիթարյան
Յուրաքանչյուր ամսվա համար նշանակվում է ֆլեշմոբի պատասխանատու, ով համակարգում է աշխատանքները, այդ թվում՝ ուսուցիչներից ստանում առաջադրանքները, հետևում առաջադրանքների պատշաճ ներկայությանը կայքում և ենթակայքերում, առաջիկա սեմինարին հանդես գալիս հաշվետվությամբ: Յուրաքանչյուր դասավանդող ստուգում է իր կազմած առաջադրանքի պատասխանները: Ուսումնական կենտրոնում կատարվում է աշխատանքների արդյունքների մանրամասն վերլուծություն և կազմակերպում է քննարկում:
Ֆլեշմոբից մեկ շաբաթ հետո կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, բնագիտության ուսումնական կենտրոնի կայքում տեղադրվում են առաջադրված խնդիրների պատասխանները:
Միջին դպրոցում բնագիտության ընտրության գործունեության և ավագ դպրոցում ընտրությամբ բնագիտական առարկա ունեցող սովորողների համար ֆլեշմոբի մասնկացությունը պարտադիր է:
Ֆլեշմոբներին բարձր արդյունքներ ցույց տված սովորողները սահմանված կարգով պարգևատրվում են ճամբարի ուղեգրով:
Գրել պատասխան