Հագեցած օր բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոնում

«Մխիթար ՍեբDSC08513աստացի» կրթահամալիրը միշտ էլ աշխատել է դռնբաց ու ներառող նախագծերով: Ու հյուրեր ընդունելը կրթահամալիրում սովորական երևույթ է: Այս անգամ կրթահամալիր, ավելի կոնկրետ բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոն էին այցելել Մեծամորի ավագ դպրոցի սովորողները: Բնագիտության և տեխնիկայի ուսումնական կենտրոն այցը պատահական չէր
ընտրված, քանի որ բոլոր սովորողները սովորում են բնագիտամաթեմատիկական հոսքում:
Ընդունելությունը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, որը լրացուցիչ բարձր տրամադրություն հաղորդեց, Ռինա Շագինյանը և ընկերները հոգ էին տարել դրա մասին: Ընդհանուր պարապմունքից հետո մի փոքր շրջայց: Շրջելով Մայր դպրոցում ու տեսնելով բաց ու լուսավոր միջավայրի առավելությունները՝ հասանք իմ կաբինետ, որտեղ արդեն ծանոթացանք կրթահամալիրում իրականացվող ստուգատեսերին և այլ նախագծերին՝ համագործակցությունը ընդլայնելու նպատակով: Նախ ներկայացվեցին «Էկոտուր» և «Բնագիտատեխնիկական» ստուգատեսերը, լավ հնարավորություն է ստուգատեսերի աշխարհագրությունը ընդլայնելու համար: Այնուհետև եղավ անդրադարձ DSC08508«Ասպետ» ռազմամարզական ճամբարին: Վերհիշեցինք նախորդ տարիներին մեծամորցի մասնակիցներին ու նրանց սխրանքները: Պայմանավորվեցինք, որ «Ասպետ 2016»-ին Մեծամորը կներկայանա առանձին ջոկատով: Վերջում բնագիտական ֆլեշմոբին մաասնակցելու խոստմամբ էլ ավատեցինք փոքրիկ ծանոթությունը:

Երկրորդ և երրորդ դասաժամերին սովորողները երկու խմբերով մասնակցեցին ֆիզիկայի և քիմիայի լաբորատոր դասերին: Այն, որ տեսական մասը սովորողները լավ գիտեին, կասակած չէր հարցում, սակայն սա այն դեպքն էր, որ ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնես, քան հազարը լսես: Սովորողները տպավորված էին Սուսան Սահակայնը և Գայանե Մխիթարյանը ջանք չէին խնայել:  Սուսան Սահակյանի միակ ափոսոսանքը ժամանակի սղություններ, գուցե մեկ այլ անգամ մի ամբողջ օր նվիրել միայն քիմիային:

Տպավորված էին բոլորը, բայց ամենատպավորվածը ֆիզիկայի ուսուցչուհի Անուշ Նազեյանն էր, ով ցանկություն հայտնեց պարբերաբար այցելել կրթահամալիր:  Վերջում Գայանե Մխիթարյանից ստանալով ֆիզիկայի հեղինակային խնդրագիրք և արժեքվոր տեսադասեր՝ շարժվեցինք առաջ: Մեծամորցիների ուրախացրեց նաև այն հանգամանքը, որը խնդրագիրքը սրբագրվել է Մայիս Նիկողոսյանի կողմից:

DSC08507

Առջևում սպասվում էր աստղագիտության դաս, որը վարեցինք Հասմիկ Նալբանդյանի հետ համատեղ, երկու խմբով: Առաջին խումը ծանոթացավ աստղագիտության ընտրությամբ խմբի գործունեությանը, բլոգին, աստղագիտություն ուսումնասիրելու ծրագրերին, երկրորդ խումբն իմ մասնակցությամբ դաս անցկացրեց աստղացուցարանում: Առաջին հայացքից անհասկանալի թվացող աստղացուցարանը այնքան
էր դուր եկել մեր հյուրերին, որ մի քանի սովորող ցանկություն հայտնեցին երկրոդ խմբի հետ ևս մեկ անգամ դասի մասնակցել:

Վերջին մասում մեզ սպասվում էին կենսաբանական DSC08518հետազուտությունները և ռոբոտաշինության լաբորատորիաները: Կենսաբանության լաբորատորիայում Անուշ Ասատրյանը կազմակերպել էր հետաքրքիր դաս, որտեղ սովորողները հետաքրքիր բացահայտումներ էին անում մանրադիտակների միջոցով: Ավելի բուռն էր դասը ռոբոտաշինության լաբորատորիայում, որտեղ Գնել Հարությունյանը սովորողների համար ուներ փոքրիկ անակնկալ: Մինչ սովորղները հասցրեցին ռոբոտ հավաքել, եռաչափ տպիչը աշխատում էր և տպում էր փոքրիկ հուշանվեր: Ծրագրի ավարտին, երբ ողջ խումբը ռոբոտաշինության լաբորատորիայում էր, մեր տպիչը բարեհաջող ավարտեց իր աշխատանքը, և հյուրերը ստացան իրենց փոքրիկ նվերը:
Վերջում ապագայում համագործակցելու բազում մտքերով ու առաջարկներով հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին:

Գրել պատասխան

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>